«Արմավիա» ավիաընկերությունը կվաճառվի՞ Հայաստանի նախագահի փեսային

«Արմավիա» ավիաընկերությունը կվաճառվի՞ Հայաստանի նախագահի փեսային

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ «Արմավիայի» օդաչուների անձնակազմի մի մասին հեռացրել են աշխատանքից, իսկ ընկերությունը «հարմար» գնով վաճառվել է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ազգային ավիափոխադրողի մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ընկերության չվերթերը հետաձգվել էին օդանավակայանին «Արմավիայի» ունեցած պարտքի պատճառով, որը երկու անգամ գերազանցում է ընդունված նորմերը: Սակայն, օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ օդանավակայանը չի բարձրացրել սակագները ավիափոխադրողների համար: Չվերթերի սպասարկման ժամանակացույցը կպահպանվի մինչև ընթացիկ շաբաթվա կեսերը: Այնուամենայնիվ, ըստ նրա, «Արմավիան» դրական է տրամադրված պարտքի մարման հարցում:

«Սակագնային քաղաքականության շուրջ բանակցությունները օդանավակայանի ղեկավարության հետ շարունակվում են, այժմ մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով»,-հավելել է Նանա Ավետիսովան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---