Դավիթ Բաքրաձե. Վրաստանը չի ներքաշի ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանը չի ներքաշի ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: «Մենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել ուժ չկիրառելու վերաբերյալ, ուստի հինգերորդ հոդվածի համատեքստում մենք խնդիրներ չենք առաջացնի ՆԱՏՕ-ի համար Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիմակայության առումով»,-ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: Ըստ նրա, այժմ դիմակայության հնարավարությունը կողմերի միջև ավելի քիչ է, քան 2008 թվականին: «Ռուսաստանը ցանկացած պահի կարող է սկսել բանակցությունները, քանի որ Վրաստանը պատրաստ է դրան: Սակայն, ռուսական զորքերի առկայությունը Վրաստանի շրջաններում չի խանգարի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,-ասել է Բաքրաձեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---