ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իրանական միջուկային զենքի մշակմանը մասնակցում են արտասահմանցիներ

ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իրանական միջուկային զենքի մշակմանը մասնակցում են արտասահմանցիներ

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվություն ունի այն մասին, որ Իրանը կարող էր քայլեր կատարել միջուկային զենքի ստեղծման ճանապարհին արտասահմանյան մասնագետների օգնությամբ, գրում է Washington Post ամերիկյան թերթը՝ մեջբերելով աղբյուրը դիվանագիտական օղակներում։

Անհայտ երկրների հետախուզությունների տվյալների համաձայն, տարիներ շարունակ սպառազինությունների ստեղծման հարցերով ոմն «խորհրդային» մասնագետ խորհրդատվություն է անցկացրել իրանցի գործընկերների հետ պայթուցիչների ստեղծման հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիա Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր համաձայնություն հրապարակելու պլանների մասին։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու հարցում, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---