Ալավերդիում մինչև տարեվերջ կավարտվի հեռախոսակայանների թվայնացումը

Ալավերդիում մինչև տարեվերջ կավարտվի հեռախոսակայանների թվայնացումը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:

Մինչև տարեվերջ ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---