Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում կքննարկի Եվրոպական ժողովրդական կուսակցությանն ՕԵԿ անդամակցության հարցը

Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում կքննարկի Եվրոպական ժողովրդական կուսակցությանն ՕԵԿ անդամակցության հարցը

PanARMENIAN.Net - 2011թ. նոյեմբերի 7-9-ը ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորություն: Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու Օրինաց երկիր կուսակցության անդամագրումը Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի և ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---