Լիտվայում սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ

Լիտվայում սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 10 մարզիկ:

Մարզական սամբոյում ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մարտին Միրզոյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Կանանցից առաջնությանը կմեկնեն Ռուզաննա Սարգսյանը (48 կգ) և Աննա Գևորգյանը (60 կգ):

Մարտական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Մուշեղ Հակոբյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ), PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ առաջնությանը կմեկնի նոյեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---