Ֆրանսիան սառեցրել է նախագահի աշխատավարձը

Ֆրանսիան սառեցրել է նախագահի աշխատավարձը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մինչև հավասարակշռված բյուջեին վերադառնալը «սառեցրել են» նախագահի և նախարարների աշխատավարձերը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Նա քաղաքական գործիչներին և ձեռնարկությունների ղեկավարներին, ում բաժնետոմսերը վաճառքի են հանվել, կոչ է արել «նույնը անել», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հայտարարելով տնտեսական աճի նվազման կապակցությամբ ծախսերի կրճատման միջոցների մասին` Ֆիյոնն ասել է, որ «բյուջեի զրոյական դեֆիցիտը» ծրագրված է 2016 թվականին: Նրա խոսքով` Ֆրանսիան ստիպված կլինի մոտ 100 միլիարդ եվրո տնտեսել:

Եվրոպական առաջնորդները պայմանավորվել էին հոկտեմբերի 26-ին Հունաստանի 260 միլիարդանոց պարտքից մինչև 100 մլրդ եվրո ներել և երկրին մոտ 130 մլրդ եվրոյի ֆինանսավորում ապահովել խիստ բյուջետային տնտեսության բազմամյա ծրագրի դիմաց: Անցյալ շաբաթ Պապանդրեուն հանդես եկավ վարկային համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին անսպասելի հայտարարությամբ: Եվրագոտու երկրների առաջնորդները դա ընկալեցին որպես ձեռք բերված համաձայնագրերից հրաժարվելու փորձ և հայտարարեցին, որ Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացումը կդադարեցվի, մինչև որ այդ հարցում ամեն ինչ պարզ չլինի: Եթե հերթական տրանշը սառեցված մնա մոտակա շաբաթների ընթացքում, Հունաստանին դեֆոլտ է սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---