Սերժ Սարգսյան. Բարձր մակարդակով հանդիպումները հայ-վրացական կապերին հատուկ դինամիկա են հաղորդում

Սերժ Սարգսյան. Բարձր մակարդակով հանդիպումները հայ-վրացական կապերին հատուկ դինամիկա են հաղորդում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Սարգսյանը զրույցում նշել է, որ հայ-վրացական ավանդական և պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև զարգանում են համագործակցության ոգով: Նա ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: «Դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը ՀՀ նախագահի` Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---