ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն առայժմ չեն ծրագրում ռազմական գործողություն Սիրիայի դեմ՝ առայժմ 8 նոյեմբերի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն մտադիր չեն ներխուժել Սիրիա, որի իշխանություններին Արևմուտքի երկրները մեղադրում են սեփական քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու դեմ, հայտարարել է ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը: «Սիրիա ներխուժելու վերաբերյալ պլաններ, գաղափարներ և քննարկումներ չկան: Այդ դիրքորոշումը կիսում են դաշինքի բոլոր անդամները…Սակայն, հանգամանքները կարող են փոխվել, այդպիսին է իրողությունը»,-ասել է Դաալդերը՝ ելույթ ունենալով երկուշաբթի Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում: Ըստ նրա, որպեսզի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը արտոնի Սիրիայի դեմ գործողությունը, պետք է առկա լինեն որոշակի հանգամանքներ: Մշտական ներկայացուցիչը նշել է, որ գործողությունը սկսելու համար պետք է հստակ տեսանելի լինի պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու որոշակի օրենսդրական հիմքը: Միայն այդ երեք պայմանների առկայության դեպքում նրանք կմտածեն գործողություն սկսելու մասին. «Այդ գործոններից ոչ մեկը դեռևս բնորոշ չէ Սիրիային»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |