8 նոյեմբերի 2011 - 11:01 AMT
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը ջախջախել է Դանիայի հավաքականին

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրը Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար հաջող էր։ Հայ շախմատիստների մրցակիցն էր Դանիաի հավաքականը։ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ են տարել, իսկ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել։ Հայաստանի հավաքականը հաղթել է 3,5։0,5 միավորով և մրցաշարային աղյուսակցում 7 միավորով 6-րդ տեղում է։ 6-րդ տուրում հայկական թիմը խաղալու է Իսպանիայի հետ։

Այս տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի է խաղացել Սլովենիայի հետ։ Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան զիջել են մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը կարողացել են հաղթանակներ տանել։ Հավաքականների հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Հայ շախմատիստուհիները 6 միավորով իջել են 11-րդ տեղը։ Հաջորդ տուրում նրանք խաղալու են Հունաստանի հետ։

Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 9 տուրերով։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 38 հավաքականներ, կանանց մրցաշարին՝ 28։