Google+-ում գործարկվել է G+ Էջեր ընկերությունների և այլ կառույցների համար

Google+-ում գործարկվել է G+ Էջեր ընկերությունների և այլ կառույցների համար

PanARMENIAN.Net - Google ընկերության արտադրանքների կառավարման տնօրեն Դենիս Թրոփերը Google-ի պաշտոնական բլոգում հայտնում է, որ Google+ սոցիալական ցանցում գործարկվել են երկար սպասված Google+ էջերը։ Յուրաքանչյուր մարդ կամ ընկերություն կարող է ստեղծել էջեր իր ընկերությունը, բիզնեսը, արտադրանքը կամ այլ կառույցը ներկայացնելու համար։ Google+ էջերը իրենց նշանակությամբ նման են Facbook էջերին։

Էջեր ստեղծողները կարող են էջի պատում կատարել գրառումներ, ուղարկել նամակներ կոնկրետ ընտրված խմբերի կամ ընկերների և, օգտագործելով Google+ ցանցի Hangouts տեսաչաթի ֆունկցիան, զրուցել երկրպագուների հետ, ստանալ նրանցից կարծիք, օգնել լուծել խնդիրներ և այլն։ Սա միջոց է պահպանել կապը հաճախորդների և երկրպագուների հետ։ Օրինակ, եթե խոսքը գրախանութի մասին է, կարող եք հրավիրել երկրպագուներին որևէ գրքի հեղինակի հետ հարցազրույցի տեսաչաթի միջոցով։

Դենիս Թրոփերը նաև հայտնել է, որ շուտով ցանցը կներկայացնի Google+ badge-երը, որոնք թույլ կտան մարդկանց ավելացնել իրենց էջն իրենց ընկերների շրջանակներում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---