ՀՀ ԱԳՆ. Հայաստանը կընդլայնի Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը կընդլայնի Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը հանդես է գալիս Իրանի հետ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու օգտին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իրանցի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում։

Անդրադառնալով հարաբերությունների ամրապնդման թեմային՝ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ «Այդ ոլորտներում համագործակցության վառ օրինակ կդառնա երկաթուղու շինարարությունը, ինչը կակտիվացնի առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ՀԷԿ-երի գործունեությունը»,- ասել է Նալբանդյանը։

Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, և Իրանը պատրաստ է դրանից օգտվել սերտ համագործակցության շրջանակներում։ «Հայաստանն ունի արտահանման մեծ պոտենցիալ, որը մենք պատրաստ ենք ընդունել»,- ասել է նա։

Նալբանդյանը նաև նշել է երկու երկրների միջկառավարական խմբերի արդյունավետ գործունեության նշանակությունը։ «Մենք ունենք հեռանկարային և ընթացիկ նախագծեր, որոնք դրական կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա»,- ասել է նախարարը։

6  08.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի համատեղ մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---