Ալի Աքբար Սալեհի. Իրանը ոչինչ չունի ՄԱԳԱՏԷ զեկույցի հրապարակման դեմ

Ալի Աքբար Սալեհի. Իրանը ոչինչ չունի ՄԱԳԱՏԷ զեկույցի հրապարակման դեմ

PanARMENIAN.Net - Իրանը ոչինչ չունի ԻԻՀ միջուկային ծրագրեի մասին ՄԱԳԱՏԷ զեկույցի հրապարակման դեմ։ Այդ մասին Երևանում ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։

«Զեկույցից կախված կլինի ՄԱԳԱՏԷ հեղինակության հարցը, քանի որ կազմակերպության որոշ հայտարարություններ առիթ են տալիս նրա անկողմնակալության առիթով կասկածելու համար»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով վերջերս միջուկային հարցի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։

Սալեհիի խոսքով, միջուկային հարցը քաղաքական է, ուստի այն բարդ է լուծել։ «Եթե այս հարցն այլ բնույթ ունենար, մենք կկարողանայինք հեշտ լուծել բոլոր խնդիրները ՄԱԳԱՏԷ միջոցով»,- ասել է նա։

Բացի դրանից, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարբեր երկրների հայտարարություններին, Սալեհին նշել է, որ միակ կառույցը, որն իրավունք ունի մեղադրել կամ ինչ-որ որոշումներ ընդունել այդ հարցերում, ՄԱԳԱՏԷ-ն է։

ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիա Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր համաձայնություն հրապարակելու պլանների մասին։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու հարցում, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---