8 նոյեմբերի 2011 - 14:42 AMT
Ղարաբեկյանը Լոս Անջելեսում հիմնադրել է Բաց երաժշտական հասարակության հիմադրամը

Լոս Անջելեսում այս ամիս ստեղծվել է Բաց երաժշտական հասարակության հիմադրամը (OMSF), հայտնում է Ասպարեզը: OMSF-ի համահիմնադիրներից է հայտնի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Հիմնադրամի միջոցով կազմակերպվելու են բազմաժանր համերգներ` դասական, ջազ և այլն: Հիմնադրամի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 2 տարի, ասել է Ղարաբեկյանը:

«Հիմնադրամի նպատակը սոսկ համայնքներում երիտասարդ տաղանդների բացահայտումը չէ, այլ այն պետք է ընդգրկի ավելի մեծ լսարան, կատարողների և երաժիշտների լայն սպեկտոր», ասել է Ղարաբեկյանը:

OMSF-ի գալիք միջոցառումները տեղի են ունենալու 2012 թ-ին Լոս Անջելեսում: Այն նման է լինելու 2009 թ-ին Երևանում կազմակերպված «Բաց երաժշտության փառատոն»-ին, որի ընթացքում մոտ 2 ամիս «Մոսկվա» կինոթատրոնի բացոթյա սրահում կազմակերպվել են շուրջ 23 համերգներ:

Համերգների ընթացքում երաժշտասեների դատին է հանձնվելու նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: