8 նոյեմբերի 2011 - 15:42 AMT
Հայաստանում ձեռնամուխ են եղել սուբսիդավորված գյուղատնտեսական վարկերի հանձնման երկրորդ փուլին

Հայաստանում մեկնարկել է սուբսիդավորված գյուղատնտեսական վարկեր հանձնելու երկրորդ փուլը 9,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, նոյեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սամվել Գալստյանը։ Նրա խոսքով, մինչև տարեվերջ նախատեսվում է տրամադրել 7,5 մլրդ դրամ, իսկ մնացած մասը նախատեսվում է 2012-ին, քանի որ սուբսիդավորված վարկեր հանձնելու ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։

Տրամադրվող արտոնյալ գյուղատնտեսական վարկերի առավելագույն չափսը կազմում է 3 մլն դրամ, վարկերի տոկոսադրույքը՝ տարեկան 14 տոկոս (4-6 տոկոսը կազմում են պետական սուբսիդիաները), մարման ժամկետը՝ մինչև 2 տարի։

Գալստյանը նաև հաղորդել է, որ առաջին փուլով շուրջ 12 000 գյուղացիներ օգտվել են այդ ծրագրից, որոնց համար տարեկան տոկոսադրույքը կազմել է 10 տոկոս, իսկ 225 շահառուների համար՝ 8 տոկոս։