8 նոյեմբերի 2011 - 17:36 AMT
Կիևում տեղի կունենա կոմպոզիտոր Անատոլի Ալեքսանյանին նվիրված համերգ

Նոյեմբերի 13-ին Կիևի Ճարտարապետի տանը տեղի կունենա Jazz Impression կոլեկտիվի ստեղծողներ՝ ինքնատիպ կոմպոզիտոր ու դաշնակահար Անատոլի Ալեքսանյանի, ինչպես նաև նրա գործընկեր, թմբկահար Ալեքսանդր Դարովի հիշատակին նվիրված ավանդական համերգ:

Երաժիշտների հիշատակին կազմակերպվող համերգները ավանդույթ են դարձել Ուկրաինայում: Համերգին կմասնակցեն բազմաթիվ հայտնի երաժիշտներ, ինչպես նաև լենեդար Jazz Impression-ի անդամները, գրում է Analitika.at.ua-ն: