8 նոյեմբերի 2011 - 17:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վերա Կոբալիային շատ են դուր եկել Երևանն ու հայկական մշակույթը

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիային, որն առաջին անգամ է այցելում Հայաստան, շատ է դուր եկել Երևանը: «Ձերք քաղաքն ու մշակույթը իրոք շատ հետաքրքիր են, Վերադառնալուն պես ես անպայման կգովազդեմ Վրաստանի բնակիչների առջև ձեր երկիրը, կպատմեմ, թե ինչ գեղեցիկ ու հետաքրքիր է ձեր մայրաքաղաքը »,-ասել է նախարարը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Կոբալիան նշել է, որ կարճատև այցով է գտնվում Հայաստանում և ափսոսանք է հայտնել, որ 1,5 օրը շատ քիչ է ծանոթանալու համար Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Նա հավելել է, որ հասցրել է այցելել միայն մեկ թանագարան՝ Փարաջանովի թանգարանը:

Իր հերթին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնել է լրագրողներն, որ Վերա Կոբալիային տպավորել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: «Դա աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկն է»,-հավելել է Կոբալիան:

ՖՈՏՈՇԱՐՔ