8 նոյեմբերի 2011 - 17:47 AMT
«Ուլիսը» «ամենաարդար ակումբն» է 2011թ. Հայաստանի առաջնությունում

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների արդյունքում «Fair Play» (Արդար խաղի) մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց «Ուլիսը» 8.2 միավորով:

Երկրորդ տեղում արծաթե մեդալակիր «Փյունիկն» է (8.11), երրորդում` «Բանանցը» (8.07): Մնացած 4-8-րդ տեղերը զբաղեցրել են հետևյալ թիմերը` «Շիրակ», «Գանձասար», «Միկա», «Իմպուլս» և «Արարատ»: