24 հուլիսի 2000 - 21:22 AMT
ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ՈՐԱԿԵԼ Է ՈՐՊԵՍ «ՍԱԴՐԻՉ ԵՒ ՄՏԱԾԱԾԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԼՂՀ դատախազությունը, մերժելով մեղադրյալ Սամվել Բաբայանի հացադուլի պահանջները, նրա գործողությունը որակում է որպես սադրիչ - մտացածին, ինչը նպատակ ունի ապակողմնորոշել հասարակությանը - ստվեր գցել նախաքննության վրա: Այս մասին ասվում է ԼՂՀ դատախազության հայտարարության մեջ:
Սամվել Բաբայանը հուլիսի 19-ին իր պաշտպան Ժուդեքս Շաքարյանի միջոցով հայտարարել է, որ ինքը հուլիսի 17-ից գտնվում է հացադուլի մեջ: Այդ կապակցությամբ ԼՂՀ դատախազությանն ուղղված դիմումում նա ներկայացրել էր մի շարք պահանջներ, որոնց կատարման դեպքում միայն ինքը կհրաժարվի հացադուլից:
Մասնավորապես, Ս.Բաբայանը պահանջում է քրեական գործի դատաքննությունը հանձնարարել ՀՀ ցանկացած դատարանին: «Դա լիովին հակասում է ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջներին, որով նախատեսվում է քրեական գործի դատաքննության տարածքային ենթակայություն, այսինքն, գործը ենթակա է քննության այն դատարանում, որի գործունեության շրջանում կատարվել է հանցագործությունը - որտեղ իրականացվել է նախաքննությունը կամ հետաքննությունը: Տվյալ դեպքում, մարտի 22-ի մահափորձը կատարվել է Ստեփանակերտում - նախաքննությունն էլ նույնպես իրականացվել է ԼՂՀ մայրաքաղաքում», - ասվում է ԼՂՀ դատախազության հայտարարության մեջ:
«Ինչ մնում է Ս.Բաբայանի նկատմամբ իբր ֆիզիկական ուժի գործադրմանը, ապա ԼՂՀ դատախազությունը այդ կապակցությամբ հայտարարում է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Բաբայանի դիմումի համաձայն նշանակվել է անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություն, որին մասնակցել են ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Եր-անից հրավիրված փորձագետներ: Նրանց տված եզրակացությունը կցված է նշված քրեական գործին, հետ-աբար նոր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա: Բացի դրանից, Ս.Բաբայանի մեկուսարանային պայմաններին - նրա ֆիզիկական վիճակին տեղում ծանոթացել են նա- հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից օրինախախտության կամ բռնությունների հետքեր չեն արձանագրվել», -ասված է ԼՂՀ դատախազության հայտարարության մեջ: --0--