8 նոյեմբերի 2011 - 18:10 AMT
«Կանաչաստան». Հիվանդանոցներում ծխախոտի ազատ վաճառք է

«Կանաչաստան» ՀԿ-ն «Թարմ օդ» ծրագրի շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ երկշաբաթյա ստուգայցեր է կատարել Երևանի տասներկու համայնքների 36 առողջապահական, կրթական և մշակութային հաստատություններ: ՀԿ-ից հայտնում են, որ իրենց կողմից արձանագրված հիմնական խախտումը ծխելն արգելելու մասին հայտարարությունների բացակայությունն է, որը սակայն օրենքի պահանջ է:

Նշվում է, որ պատահականության սկզբունքով ընտրված հաստատություններ կատարած ստուգայցերի ընթացքում ծխող անձինք չեն հայտնաբերվել: Տասներեք հաստատություններում ոչ մի խախտում չի նկատվել, երկուսում հայտնաբերել են ծխախոտի մնացորդներ, երկուսում` ծխախոտի ազատ վաճառք, ընդ որում` բծշկական հաստատություններում: Խախտումների դեպքում հաստատությունների տնօրինությունը նախազգուշացվել է օրենքի համապատասխան դրույթների ու դրանց չհետևելու դեպքում տույժերի մասին:

«Արդյունքներից դատելով` դեռևս բավականին աշխատանք կա անելու: «Կանաչաստանը» նախևառաջ ծխելն արգելող ցուցանակներ կտպագրի և կբաժանի նախարարություններին` վերջիններիս իրավասության տակ գտնվող հաստատություններում փակցնելու համար»,- ասել է Կանաչաստան ՀԿ-ի տնօրեն Տիգրան Ճորոխյանը: