8 նոյեմբերի 2011 - 18:23 AMT
ԼՂՀ նախագահն ու գերմանացի խորհրդարանականները համաձայնել են, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորում պետք է ստանա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների և փորձագետների հետ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: