Սեպտեմբերի 30-ի դրությամբ «Անելիք Բանկի» վարկային պորտֆելը հասել է գրեթե 40 մլրդ դրամի

Սեպտեմբերի 30-ի դրությամբ «Անելիք Բանկի» վարկային պորտֆելը հասել է գրեթե 40 մլրդ դրամի

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2011 թվականի 3-րդ եռամսյակում գրանցել է աճ բանկային գրեթե բոլոր ցուցանիշներով: «Նշված ժամանակահատվածում Բանկի ակտիվներն աճել են 12.7%-ով` հասնելով 67.78 մլրդ ՀՀ դրամի»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Բավական մեծ աճ է գրանցվել վարկային պորտֆելում: Սեպտեմբերի 30-ի դրությամբ վարկային պորտֆելը հասել է գրեթե 40 մլրդ ՀՀ դրամի, այսինքն, գրանցվել է ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամի աճ, որը կազմում է գրեթե 34 %, ընդ որում, միայն 3-րդ եռամսյակում վարկային պորտֆելն աճել է 4.4 մլրդ դրամով:

Բանկի պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է ավելի քան 52 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը նշված ժամանակահատվածում աճել է մոտ 37%-ով` հասնելով 15.1 մլրդ ՀՀ դրամ: Սույն թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է 5.6 մլրդ ՀՀ դրամով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ, այսինքն, 1 տարում միայն ֆիզ անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է ավելի քան 60%-ով:

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 766.2 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումներ, ինչը 13.5%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված փոխանցումների ծավալը: «Նշված աճի տեմպերի պահպանման դեպքում 2011 թվականի արդյունքներով «Անելիք» համակարգով իրականացված փոխանցումները կհատեն 1 մլրդ ԱՄՆ դոլար սահմանագիծը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---