Էդուարդո Էռնեկյանին շատ են դուր եկել Սարկոզիի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Էդուարդո Էռնեկյանին շատ են դուր եկել Սարկոզիի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Ռաուլ Վալենբերգի Հիմնադրամի պատվավոր նախագահ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև ֆոնդի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը նամակ են ուղղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին` ողջունելով նրա խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Արժե ընդգծել Ձեր առաջարկն այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանը կարող է դիտարկել օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն կհամարվի, ինչպես նմանօրինակ օրենքը Հոլոքոստի վերաբերյալ»,- նշվում է նամակում:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են Վալենբերգի հիմնադրամի վերջին ակցիաները հայ ժողովրդի, նրա պատմության և ժառանգության առնչությամբ գիտակցման և հաշտեցման վերաբերյալ:

«Ռաուլ Վալենբերգի Միջազգային հիմնադրամի վարչությունը միաձայն հավանություն է տվել երկրորդ աշխարհամարտի տարիներին հետապնդվող հրեաների և այլոց օգնած քրիստոնյա-հերոս հայերին հարգանքին տուրք մատուցելու նախաձեռնությանը»,- նշվում է նամակում:

Վերջում հիմնադրամի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հիմնադրամը միշտ ջանում է դրական եզրակացություններ գտնել. «Մենք գտնում ենք, որ անգամ ամենաբարդ իրադրություններում պետք է բարձր պահել համերաշխության և արիության դրոշը»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կոլեկտիվ ժխտումն ավելի լուրջ է, քան անհատական ժխտումը: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

24  Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին
12  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ժամանումը Հայաստան
17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---