ՎԶԵԲ-ում գտնում են, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը

ՎԶԵԲ-ում գտնում են, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) գտնում են, որ Հայաստանում հասունացել է բանկային համակարգի միավորման ժամանակը: «Դա նորմալ գործընթաց է, որը բանկային համակարգը պետք է անցնի»,- նոյեմբերի 8-ին Երևանում հայտնել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նրա խոսքով` տեղական բանկերը պետք է նոր գործիքների ներդրման հաշվին պատասխանեն ժամանակակից մարտահրավերներին, իրենց ծառայություններն առաջարկեն հասանելի գներով և լայն մասնաճյուղային ցանց ունենան, որպեսզի ներկայացված լինեն երկրի բոլոր մարզերում:

Միաժամանակ Վալերիու Ռազլոգն ընդգծել է, որ միավորումը չպետք է ուղղված լինի բանկային հատվածում մրցակցության դեմ, ինչպես նաև չպետք է թելադրվի կարգավորիչների կողմից: «Կոմբանկերը պետք է ինքնուրույն հանգեն միավորման գաղափարին, իսկ ՎԶԵԲ-ն պատրաստ է աջակցել բանկերին այդ ճանապարհին»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---