Հայաստանում ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ՀՀ Տրանսպորտի նախարարության նոր ծրագրերին

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ՀՀ Տրանսպորտի նախարարության նոր ծրագրերին

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը, դեսպանի խնդրանքով Մանուկ Վարդանյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական` տրանսպորտի, ճանապարհաշինության, կապի և հեռահաղորդակցությանոլորտները և իրականացվող ծրագրերը:

Նախարարը հատկապես կարևորել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, դեպի Վրաստան երկու մայրուղիների վերակառուցման ծրագրերը, ինչպես նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցների` ուևորատար և բեռնատար երկաթգծի, նոր ավտոճանապարհի և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը:

Մանուկ Վարդանյանը ներկայացրել է նաև երկաթուղու ոլորտում իրականացվելիք երկու` Վանաձոր-Ֆիալետովո և «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերը: Անդրադառնալով հեռահաղորդակցության ոլորտին` նախարարն առանձնացրել է փոստը և լայնաշերտ ինտերնետի ծրագրի իրականացումը:

Ջոն Հեֆերնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագայում երկուստեք համագործակցությունն էլ ավելի կակտիվանա: Դեսպանը նշել է, որ նոր ծրագրերի իրականացման գործում կփորձի գտնել ամերիկյան ընկերություններ:

Դեսպանը հետաքրքրվել է սահմանային հատվածներում երկաթուղու տեխնիկական ներկա վիճակով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացով և օդանավակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---