Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում ներկայացրել է ԵԺԿ-ին անդամակցելու «Ժառանգության» հայտը

Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում ներկայացրել է ԵԺԿ-ին անդամակցելու «Ժառանգության» հայտը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսի հրավերով այս օրերին գտնվում է Բրյուսելում, որտեղ ներկայացրել է ԵԺԿ-ին անդամակցելու կուսակցության հայտը: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց «Ժառանգության» հայտը` գաղափարախոսությունը, ծրագրային դրույթները, ինչպես նաև Հայաստանի ապագայի վերաբերյալ կուսակցության տեսլականը: Ելույթից հետո Հովհաննիսյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնց միջոցով համաժողովի մասնակիցները ցանկանում էին պարզել արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ «Ժառանգության» գնահատականներն ու դիրքորոշումները:

Օրվա ընթացքում Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ ԵԺԿ այլ ղեկավարների, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և Եվրամիության անդամ երկրներից ժամանած պատվիրակների հետ:

Բացի դրանից, նոյեմբերի 7-ին Հովհաննիսյանը ներկա էր ԵՄ արժույթի ճգնաժամին նվիրված` ԵԺԿ համաժողովի քննարկումներին, որի օրակարգում էր` «Եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով ապահովելու խնդիրը»: Համաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը մտքեր փոխանակեց Ժոզե Մանուել Բարոզոյի և այլ մասնակիցների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---