Հաագայի հայերը տոնեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

Հաագայի հայերը տոնեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Հաագայի Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ «Ֆրիտյոֆ Նանսենը և հայերը» խորագրով հոբելյանական միջոցառումը` նվիրված մեծ գիտնականի և մարդասերի ծննդյան 150-ամյակին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հոբելյանական միջոցառմանն ելույթով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մեծապես կարևորեց Ֆրիտյոֆ Նանսենի կատարած աշխատանքը` որպես Փախստականների հարցերով առաջին հանձնակատարի, նրա ջանքերն` ուղղված բազմահազար փախստականների ու տեղահանվածների, գերիների ու սովյալների տառապանքը թեթևացնելուն:

«Այսօր մենք պատվում ենք մի մարդու հիշատակը, ով իր նորարարական մտածողությամբ, ընդունվածից ու հարմարավետությունից վեր դատելու կարողությամբ, ինչի օրինակն է հարյուր հազարավոր փախստականների ու գերիների համար արժանապատիվ կյանք ունենալու հիմքերն ապահովող Նանսենյան անձնագրերի ստեղծումը, նոր ուղիներ բացեց մարդասիրական մոտեցումների, գործողությունների ու, հետագայում, օրենսդրության համար»,- նշել է նա` մեջբերելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի խոսքերը. «Ֆրիտյոֆ Նանսենի գործն Ավետարանի մարդկային թարգմանությունն է»:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Նիդերլանդներում Նորվեգիայի դեսպան Անիկեն Ռամբերգ Կրուտնեսը, փիլիսոփա-լրագրող Հայկո Եսայանը, ում ընտանիքը Հոլանդիա է ներգաղթել Նանսենյան անձնագրով, և ցուցադրվեց կարճ վավերագրական ֆիլմ Ֆրիտյոֆ Նանսենի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---