9 նոյեմբերի 2011 - 12:05 AMT
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ջավախահայերի հարցերով պետք է զբաղվել, բայց զգուշորեն

Վրաստանի հետ իրավիճակային հարաբերությունների փոխարեն Հայաստանը պետք է ջավախահայերի խնդիրների հստակ հայեցակարգ մշակի Վրաստանի իշխանությունների համար։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Երկիր» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները, ելնելով իրավիճակից, ինչ-որ հայտարարություններ են կատարում, զբաղվում են ինչ-որ կոնկրետ հարցերով, բայց հետևողական աշխատանք չկա։

Իր հերթին Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշել է, որ պետք է հաշվի առնել, թե ինչպես կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների վրա Հայաստանի գործողությունները։ «Պետք է հաշվի առնել, որ եթե մենք ակտիվ զբաղվենք Ջավախքի խնդիրներով, ինչպես դա կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասել է նա և հավելել, որ դրանցով պետք է անպայման զբաղվել, սակայն անհրաժեշտ պահին։ Որպես օրինակ նա բերել է Վրաստանի հայկական եկեղեցիների խնդիրները, որոնք մի քանի տարի առաջ ավելի հեշտ էր լուծել, քան հիմա։