9 նոյեմբերի 2011 - 12:29 AMT
Գլենդեյլում հատուկ միջոցառումով կհիշեն գրող Լեոնարդո Ալիշանին

Նոյեմբերի 20-ին Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում տեղի է ունենալու Յուտայի համալսարանի պրոֆեսոր Լեոնարդո Ալիշանի գրական գործունեությանը նվիրված ցերեկույթ, հայտնում է Ասպարեզը:

Լեոնարդո «Նարդո» Փոլ Ալիշանը ծնվել է Իրանում 1951 թ-ին: Իր կյանքի ընթացքում նա հրատարակել է բանաստեղծությունների 2 ` «Ջարդված ապակու վրա բոբիկ պարելով» և «Ցողի միջով» ժողովածուները: Նրա պոեմներն ու պատմվածքները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, ինչպես նաև արժանացել բազմաթիվ գրական մրցանակների: Ալիշանը մահացել է տան հրդեհից` 2005 թ-ին 53 տարեկան հասակում:

Միջոցառման ընթացքում տեղի են ունենալու Ալիշանի ստեղծագործությունների քննարկում և դասախոսություններ, որոնք ներկայացնելու են Գուրգեն Արզումանանը, Ռուբինա Փիրումյանը և Արա Օշականը: