9 նոյեմբերի 2011 - 13:09 AMT
Սիսիան-Գորիս ճանապարհին բուք է. Տեսանելիությունը վատթարացել է

Նոյեմբերի 9-ին ժամը 12.30-ի դրությամբ Երևան-Գորիս ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել է: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ բուքի պատճառով առաջանում են ձյան բերվածքներ, որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը բաց է երթևեկության համար: Հանրապետության տարածքում մնացած մայրուղիները ազատ երթևեկելի են: ԱԻՆ-ը խնդրում է վարորդներին եղանակային նման պայմաններում երթևեկելիս օգտագործել ձմեռային անվադողեր: