9 նոյեմբերի 2011 - 14:11 AMT
Հայաստանը հարկավոր է Վրաստանին հակազդելու համար թուրքական ու ադրբեջանական ներթափանցմանը

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ անկախ որոշ հակահայկական տրամադրություններից վրացական հանրության շրջանում, Վրաստանի քաղաքական շրջանակներում կան ուժեր, որոնք հասկանում են, որ Հայաստանը Վրաստանի ավանդական դաշնակիցն է տարածաշրջանում: «Ելնելով ոչ միայն պատմական անցյալից, այլ նաև քաղաքակրթական մոտեցումներից»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ ուժերը դիտարկում են Հայաստանը որպես միջնորդ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործում, ինչն, ըստ փորձագետի, անխուսափելի է:

Իր հերթին «Երկիր» ՀԿ ծրագրերի համադրող Ռոբերտ Թաթոյանը նշել է, որ Հայաստանը հարկավոր է Վրաստանին հակազդելու համար թուրքական ու ադրբեջանական ներթափանցմանը: