Քուրդ ահաբեկիչները կոտրել են Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքը

Քուրդ ահաբեկիչները կոտրել են Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Քրդստանի աշխատավորկան կուսակցության անդամների կողմից քարոզչական նպատակներով։ Նախարարությունը ապաակտիվացրել է կայքը՝ խոստանալով քաղաքացիներին, որ այն շուտով կրկին հասանելի կլինի։

Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Չիմչեկն ասել է, որ արդեն հետաքննություն է սկսվել ՝ մեղավորներին գտնելու նպատակով։

Քրդստանի աշխատավորկան կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Այն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և Եվրամիությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---