9 նոյեմբերի 2011 - 14:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերժ Սարգսյանը համոզված է, որ հայրենական արտադրությունը պետք է ուղղված լինի ոչ միայն ներքին շուկային, այլ նաև արտաքին

Հայկական արտադրության զարգացումը, ինչպես նաև ձեռնարկատիրության զարգացումը և ընդլայնումը պետք է ուղղված լինի ոչ միայն ներքին շուկային, այլ նաև արտաքին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկետերերի միության տարեկան ժողովի ժամանակ, որն արդեն 15 տարեկան է։ Նրա խոսքով, ձեռնարկատիրոջ վրա այսօր դրված է ռեսուրսների համախմբման և նոր արժեքների ստեղծման առաքելություն, որի համար նա ներդնում է իր ունակությունները, գիտելիքները, կապիտալը և գնում ռիսկի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամուտներ։ «Արտաքին շուկաներն անսահմանափակ են, ուստի դա պետք է օգտագործել մեր տնտեսական աճի և զարգացման համար»,- ասել է նա։

Դրա համար, ինչպես նշել է նախագահը, պահանջվում են նոր գիտելիքներ և հնարավորություններ, նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Դրա հետ կապված Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանի առջև դրված է կայուն զարգացման խնդիր, իսկ դրա համար անհրաժեշտ է համախմբել ազգային ուժերը և հետևողականորեն ընթանալ զարգացման ճանապարհով։ «Մենք պետք է դառնանք զարգացած համաշխարհային արդյունաբերական համակարգի պրոֆեսիոնալ մաս, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը»,- ասել է նա։

Ինչպես հաղորդել է նախագահը, առաջիկայում հասարակության քննարկմանը կդրվի նոր ծրագիր, որը թույլ կտա Հայաստանին ապահովել կայուն զարգացում։

Տարեկան նիստի արդյունքներով ընտրվելու է խորհուրդ, որի առաջարկները Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել լսել և քննարկել առաջիկայում։

Իր հերթին Արդյունաբերողների և ձեռնարկետերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծել է, որ կառույցի հիմնական ձեռքբերումը ձեռնարկատերերի ինստիտուտի ձևավորումն ու կայացումն է, որոնք աշխատում ենք շուկայական տնտեսության պայմաններում։ Նա նաև հավելել է, որ միությունը «չի վախենում նոր մարտահրավերներից, որոնք ծառացած են Հայաստանի տնտեսության առջև», քանի որ երկիրն արդեն ապրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և սկսել է ավելի արդյունավետ ծախսել ունեցած միջոցները և անցկացնել հակաճգնաժամային ծրագիր։

ՖՈՏՈՇԱՐՔ