9 նոյեմբերի 2011 - 15:00 AMT
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ամփոփում է 2011թ. 9 ամսվա գործունեության արդյունքները

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ 9 ամիսների ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

Զուտ եկամուտը կազմել է 3,888 մլն. ՀՀ դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79,092 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 23.1%-ով և կազմել է 44,940 մլն. ՀՀ դրամ:

Հիմնական գործունեության եկամուտը հասել է 9,611 մլն. ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 26.2%-ով: Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 17,6% և 3,6%:

Զուտ եկամտով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը ավելացել է 31,4%-ով` 10.7 մլրդ ՀՀ դրամով և կազմել է 44,5 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 31.5%-ով:

Ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներին առկա միջոցների հարաբերական աճը 2011թ. կազմել է 23.1%, բացարձակ աճը` 8.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի կորպորատիվ հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը նույնպես աճել է ավելի քան 50%-ով տարեսկզբի համեմատ:

Նման ցուցանիշներին հասնելը Բանկին նպաստել է այնպիսի վարկային պրոդուկտների պայմանների և սակագների բարելավմանն ուղղված ակտիվ աշխատանքները, ինչպիսիք են` ավտովարկավորումը, փոքր բիզնեսի վարկավորումը, հիփոթեքային և սպառողական վարկերը, դեբետային քարտերը։

2011թ. ակտիվ քարտերի ընդհանուր քանակով (տեղական և միջազգային) ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական, թողարկելով և սպասարկելով բացառձակապեսVisa քարտեր: 30.09.2011թ. դրությամբ Բանկի ակտիվ քարտերի քանակը անցել է 122 000, տարեկան աճով 52.5%-ով: Բանկն իր հաճախորդներին տրամադրում է Visa Electron, Visa Classic, Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտեր:

«2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ բանկ, շարունակել է մանրածախ բիզնեսի զագացմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, հաջողությամբ ավելացնելով ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և շուկայում ամրապնդելով առաջատար դիրքերը բոլոր ցուցանիշներով, ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ուղղությամբ: Այս պահին տարվում են լայնածավալ աշխատանքներ բոլոր պրոդուկտների և Բանկի կորպորատիվ բլոկի բիզնես գործընթացների արդիականացման և օպտիմալացման ուղղությամբ: Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել և մեր հաճախորդերին առաջարկել առավել ունիվերսալ և հարմար բանկային պրոդուկտներ, և 2011թ. ավարտին սպասում ենք գործունեության հիմնական ցուցանիշների բարձր աճ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: