Apple-ի համահիմնադիրը վաղը check-in կանի Երևանում 9 նոյեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը։ Այս մասին հենց ինքը Վոզնյակը հայտնել է Facebook-յան իր էջում։ Սթիվ Վոզնյակը Հայաստան է հրավիրվել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեի կողմից։ Նա կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի 2011 մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ «Սինոփսիս - Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Վոզնյակն իր այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների հետ։ Գայանե Մարկոսյանի խոսքով, վաղը հայտնի կդառնան բոլոր այն թեմաները, որոնց մասին Սթիվ Վոզնյակը կխոսի իր հանդիպումների ընթացքում։ Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |