Չեխիայի երիտասարդական հավաքականը Հայաստան կժամանի նոյեմբերի 9-ին

PanARMENIAN.Net - Չեխիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 7-ից Պրահայում պատրաստվում է Հայաստանի հետ խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանում՝ Եվրո-2013 ընտրական փուլի շրջանակներում:

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլն ասել է, որ բոլոր ֆուտբոլիստները լավ ֆիզիկական մարզաձևում են և պատրաստ են խաղին: «Երևանի խաղը կլինի խմբից դուրս գալու համար ամենաառանցքային խաղերից մեկը: Մեր նպատակն է վաստակել առնվազն մեկ միավոր»,-Դովալիլի խոսքերն է հաղորդում Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Չեխ ֆուտբոլիստները Հայաստան կժամանեն նոյեմբերի 9-ին:

3-րդ խմբում Հայաստանի ու Չեխիայի հավաքականներն ունեն 7-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1 և 2 տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---