ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսական ծրագրերին

ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսական ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 9 – ին ընդունել է ՀՀ – ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով նորանշանակ դեսպանին` նախարարը շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև անդրադարձել նախարարության գործունեությանը` մասնավորապես ներկայացնելով ոլորտում իրականացվող պետական ու միջազգային ծրագրերը:

Վերջիններիս շարքում կարևորվել են հատկապես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն` ուղղված վերամշակող արտադրությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը:

Անդրադարձ է եղել նաև նշված կառույցի կողմից տրամադրված խորհրդատվությանն ու վարկային ռեսուրսների կարևորությանը: Կողմերը գոհունակությամբ են արտահայտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն էական աջակցություն էր` ուղղված գյուղատնտեսության ու առհասարակ գյուղի զարգացմանը:Վերջինիս միջոցով բազմապրոֆիլ աջակցություն ցուցաբերվեց` սկսած խորհրդատվությունից մինչև ենթակառուցվածքների արդիականացում, և ծրագրի ադյունքներն առավել քան գոհացուցիչ են», -հանդիպման ընթացքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ցանկալի համարելով ծրագրի շարունակականությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ջոն Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործմանն ու նպաստել ադյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---