Նորվեգիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 9 նոյեմբերի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյերեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։ Նախարարը պսակ է դրել Հուշահամալիրում և ծաղիկներ՝ Անմար կրակին։ Դրանից հետո նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև գրառում կատարել թանգարանի հուշամատյանում։ «Հայաստանն ու Նորվեգիան կիսում են անցյալը և միասին կկառուցեն ապագան»,- գրել է Շտյերեն։ Նա նշել է նաև, որ շատ ուրախ է, որ ամբողջ աշխարհի հայերի համար այդքան կարևոր թանգարանում տեղ է հատկացված հանրահայտ նորվեգացի գիտնական-բևեռախույզ, դիվանագետ, հումանիստ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի համար, որի 150-ամյակը նշվում է այս տարի։ Այցի ավարտին Նորվեգիայի ԱԳ նախարարը եղևնի է տնկել Հիշատակի ծառուղում։ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևն իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարան այցելելուց հետո հայտնել է, որ ապշած է։ Նրա խոսքով՝ ինքը գիտեր Հայոց ցեղասպանության մասին, սակայն փաստագրական ապացույցներն ու լուսանկարները ցնցել են իրեն։
Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |