Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում 9 նոյեմբերի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորն այսօր մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Շիրակի մարզի Մարալիկի և Արթիկի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածինների կյանքը փրկելու համար: Կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան` հետագայում զերծ մնալով այլ միջամտություններից: «Նորածնային խնամքի ծրագրի շրջանակներում սա մեր երկրորդ այցելությունն է Շիրակի մարզ: Վստահ ենք, որ այն կօգնի նվազեցնել նորածնային մահացության ցուցանիշը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունը դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ մանուկների տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր երեխայի կյանք պարգև է, և որպես հոգատար ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ծննդատներին օգնելու և այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում Երևանի և մարզերի 23 բժշկական կենտրոնում տեղադրվել է մոտ 298 մլն դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորում: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |