21 հուլիսի 2000 - 21:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Պանթուրքական պետության ստեղծման ծրագրերը պետք է մտահոգեն Հայաստանին»: Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեի հայտարարությունը` Ադրբեջանի եւ Թուրքիայի միավորման ցանկալիության վերաբերյալ:
Սարգսյանի կարծիքով, վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը «գրեթե ներաճել է» Թուրքիայի պետական համակարգ, եւ ադրբեջանական իշխանությունների ցանկացած որոշում համաձայնեցվում է Անկարայի հետ: «Դա սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը», - ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է Ադրբեջանին հաստատակամորեն հայտարարեն, որ չեն հանդուրժի նման մտահղացումը: --0--