6  09.11.11 - Զինված հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա

Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման արդյունքում երկու վիրավոր կա

Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման արդյունքում երկու վիրավոր կա

PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանությունը հաստատել է Երևանում՝ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման արդյունքում երկու վիրավորների մասին տեղեկատվությունը։ Բայց դրա հետ մեկտեղ Քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Հակոբյանը հրաժարվել է այլ տեղեկատվություն բացահայտել՝ բացատրելով հետաքննության շահերով։ Նա ընդգծել է միայն, որ այժմ կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։

Ինչպես հաղորդում են ականատեսները, հարձակումը կատարվել է 19։00-ի սահմանում, և արդյունքում տուժել է երկու հոգի, որոնցից մեկը տարադրամի փոխանակման կետի աշխատողն է։ Հանցագործները մի քանի կրակոց են արձակել, այնուհետև կարողացել են փախչել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---