Վրացիների 80 տոկոսը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմից է

Վրացիների 80 տոկոսը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմից է

PanARMENIAN.Net - Հանրային կարծիքի հարցումների համաձայն, «Վրաստանի բնակչության 80 տոկոսն օժանդակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ուղուն»։ Այդ մասին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում հայտնել է երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը մեկնարկել է 90-ական թվականների երկրորդ կեսին, 2002թ. նոյեմբերին այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պաշտոնապես հայտարարեց Դաշինքի անդամ դառնալու՝ Վրաստանի ցանկության մասին։ Այդ ուղին շարունակվեց նաև Միխայիլ Սահակաշվիլիի՝ նախագահ ընտրվելուց հետո (2004թ. հունվար)։ 2008թ. հունվարի 5-ին «Արդյո՞ք դուք օժանդակում եք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը» հարցի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների 77 տոկոսը «կողմ» էր քվեարկել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---