Հայաստանը տնտեսության զարգացման համար կհամագործակցի Նորվեգիայի հետ

Հայաստանը տնտեսության զարգացման համար կհամագործակցի Նորվեգիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը հայ-նորվեգական հարաբերությունները խթանելու տեսանկյունից կարևորել է նախարարի այցը մեր երկիր: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը նաև լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար:

«Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաև անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող և՛ տեխնիկական, և՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի և այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երևանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է: «Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, և դա շատ կարևոր մեկնակետ է», -ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը:

ՀՀ նախագահը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---