Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրի. Հայաստանը շահեց իմ սիրտն իր ջերմությամբ

Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրի. Հայաստանը շահեց իմ սիրտն իր ջերմությամբ

PanARMENIAN.Net - Բոլորը սպասում էին Նորին կայսերական մեծություն, Ռուսական Կայսերական Տան ղեկավար Մեծ Իշխանուհի Մարիա Վլադիմիրիի ժանանմանը, և ահա, վերջապես, փոքր կիսամութ դահլիճում ճախրեց կայսերական ժամանակների ոգին: Մարիա Վլադիմիրին սրտաբաց ժպտում էր ներկաներին, մինչ Նորին մեծության դիվանատունը պատմում էր նրա տոհմի պատմությունը:

«Ես միշտ երազել եմ այցելել Հայաստան, քանի որ իմ հայրը եղել է այստեղ 1991 թվականին նույն այս ժամանակ»,- Հայաստան կատարած քառօրյա այցի մասին իր պատմությունը սկսեց Իշխանուհին: Նրա խոսքով` ինքը միշտ իրեն այդ երկրի մի մաս է զգացել և ձգտում է ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը:

Չնայած ազնվական ծագմանը, Իշխանուհին շատ անմիջականորեն կիսվեց տպավորություններով իր փոքրիկ ճանապարհորդությունից: «Հայաստանը շահեց իմ սիրտն իր ջերմությամբ: Եվ, վերջապես, կատարվեց իմ երազանքը` Արարատը երևաց ինձ»:

Անդրադառնալով ծանր ժամանակներին, որոնք ապրել է թագավորական պալատը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Մեծ Իշխանուհին ցավով նկատեց, որ այժմ Հայրենիքի հետ հարաբերություններն այնքան էլ ամուր չեն, «բայց միասնության ոգին նրա մեջ պահպանվել է ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր այն պետությունների հանդեպ, որոնք անցյալում Կայսրության մասն են կազմել»:

Վերջում Նորին մեծությունը բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին, «որն իր հպարտ կեցվածքի շնորհիվ դիմակայել է ցանկացած անախորժություններին»:

7  09.11.11 - Ռուսական Կայսերական Տան առաջնորդ Նորին Կայսերական Մեծություն Մեծ Իշխանուհի Մարիայի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---