10 նոյեմբերի 2011 - 09:28 AMT
Եվրոպական ներդրումային բանկը դադարեցրել է Սիրայի վարկավորումը

Եվրամիության կառավարությունները նախնական համաձայնության են հանգել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Սիրիայի վարկավորումը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ մեջբերելով ԵՄ դիվանագիտական օղակներում աղբյուրները։

ԵՆԲ կողմից Սիրիայի վարկավորումը դադարեցնելու մասին որոշումը պետք է ձևականորեն հաստատվի ԵՄ ԱԳՆ նախարարների կողմից նոյեմբերի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ։

Սիրիան գրեթե 8 ամիս ապրում է չդադարող հակակառավարական բողոքի ցույցերի պայմաններում, որոնք սկսվել են մարտի կեսերին Դերաա քաղաքում և հետո տարածվել են մյուս շրջաններում։ ՄԱԿ տվյալներով, անվտանգության ուժերի և ռեժիմի հակառակորդների բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը։ Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմից 1,5 հազար մահացածների մասին։