ԱՄՆ-ն գաղտնի փոխանցել է Իսրայելին 55 հատուկ ռումբ Իրանի վրա հարձակման համար10 նոյեմբերի 2011 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն 55 ռումբ գաղտնի տեղափոխեց Իսրայել, որոնք նախատեսված էին ստորգետնյա բունկերների քանդման համար, այդ մասին հաղորդում է ֆրանսիական հրատարակությունը հենվելով Ֆրանսիայի հետախուզության ծառայության անանուն աղբյուրի վրա: Ռումբերը, մեկ տոննա քաշով, կարող են պայթեցնել ստորգետնյա շենքի զրահապատ առաստաղը, առաջացնելով հրդեհ: Ֆրանսիական հետախուզության համաձայն, դրանք փոխանցվել են Իսրայելին իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման համար: Դրա հետ միասին ԱՄՆ պահանջում է, որ Իսրայելը չսկսի ռազմական գործողություն Իսլամական հանրապետության նկատմամբ նախորոք չխորհրդակցելով Վաշինգտոնի հետ: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պահանջում են խստացնել պատժամիջոցները Իրանի հանդեպ և այժմ չկիրառել ուժային լուծումը: Միաժամանակ Իրանը սպառնում է պատասխան գրոհ իրականացնել իսրայելական միջուկային օբյեկտների դեմ: «Մեր համար ամենահարմար կետն է միջուկային ռեակտորը Դիմոնում»,- հայտարարել է իրանական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Մասուդ Ջազաերին: «Եթե Իսրայելը փորձի հարձակվել մեր վրա, մենք կոչնչացնենք նրան Երկրի երեսից” – ասաց Մասուդ Ջազաերին, ավելացնելով, որ իրենց պատասխանը չի սահմանափակվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանով»,-հաղորդում է MIGnews: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |