10 նոյեմբերի 2011 - 10:24 AMT
Հայաստանի տղամարդկանց թիմը Ֆրանսիայի հանդեպ հաղթանակի շնորհիվ շախմատի ԵԱ-ում 2-րդ տեղն է բարձրացել

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի հանդեպ: Հայ շախմատիստներից հաղթել է միայն Սերգեյ Մովսիսյանը, նա առավելության է հասել Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: Մնացած` Լևոն Արոնյան – Էտյեն Բակրո, Վլադիմիր Հակոբյան – Լաուրեն Ֆրեսսինե և Գաբրիել Սարգսյան պարտիաներում ոչ ոքի է գրանցվել:

Հայաստանի հավաքականը 18 միավոր է վաստակել և առաջատար Ադրբեջանին միայն 0,5 միավոր է զիջում: Նախավերջին` 8-րդ տուրում հայ շախմատիստները կխաղան Նիդերլանդների թիմի հետ, որը 15,5 միավորով 7-րդ տեղում է:

Իսկ կանանց հավաքականը, ցավոք, 1,5:2,5 հաշվով զիջել է ԵԱ առաջատար Ռուսաստանին: Մարիա Կուրսովան զիջել է Նատալիա Պոգանինային, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել: Հայ շախմատիստուհիները 14,5 միավորով 10-րդ տեղն են իջել և 8-րդ տուրում կխաղան Սերբիայի հետ: