10 նոյեմբերի 2011 - 11:04 AMT
Ուլի Վեգներ. Աբրահամը շատ նվաճումներ է ունեցել անցյալում, ես ցանկանում եմ եմ, որ նրա վերադարձը հաջորդ տարի հաջողվի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ իր սանին հնարավոր չէ մոռանալ: «Արթուրը շատ բանի է հասել անցյալում, ես ցանկանում եմ, որ նրա վերադարձը հաջորդ տարի հաջողվի»,-Վեգների խոսքերն է փոխանցում allboxing.ru-ն:

Արթուր Աբրահամը Super Six մրցաշարում անհաջող ելույթ ունենալուց հետո հավանաբար ռինգ կվերադառնա 2012 թվականին: Բռնցքամարտիկի թիմը դեռևս համաձայնության չի եկել քաշային կարգի հարցում, որտեղ բռնցքամարտիկը պետք է շարունակի ելույթները ռինգում: Փրոմոութեր Վիլֆիդ Զաուերլանդը պահանջում է, որ բռնցքամարտիկը վերադարնա միջին քաշային կարգ (72,5 կգ), մարզիչ Ուլի Վեգները գտնում է, որ Աբրահամը պետք է անցնի կիսածանր քաշային կարգ (79,4 կգ): Ինքը հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ հունվարյան մարտը մտադիր է անցկացնել 75 կգ քաշում: