10 նոյեմբերի 2011 - 11:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայ երիտասարդների տոնը

Բացելով կառավարության նիստը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի երիտասարդներին միջազգային տոնրի առթիվ: «Ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել մեր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթել հաջողություն, երջանկություն և եռանդ»,-հայտարարել է վարչապետը:

Այդ առնչությամբ Տիգրան Սարգսյանը կարևորեց երիտասարդների համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ նա կապրի բարեկեցիկ և պատասխանատվություն կկրի: Ըստ վարչապետի, դրա համար երիտասարդներին լավ կրթություն է հարկավոր, «որը լուսավոր ապագայի երաշխիքն է»:

Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը:

ՖՈՏՈՇԱՐՔ