10 նոյեմբերի 2011 - 12:35 AMT
Երևանի կենդանաբանական այգին շուտով կներկայանա նորովի

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները մեկնարկել են: Այգու ղեկավարությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ից աշխատանքային այցով Երևանում են մի խումբ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, ովքեր անվճար հիմունքներով ստանձնել են կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծումը:

Արդեն վաղը արտերկրից ժամանած հյուրերը կներկայացնեն, թե ինչ կառուցվածք և լանդշաֆտային ձևավորում կունենա Երևանի կենդանաբանական այգին հիմնական վերանորոգումից հետո, ինչ նորամուծություններ կմտցնի այդ փոփոխությունը այգու կենդանիներին ներկայացնելու, նրանց խնամքի և պահպանման գործընթացների մեջ: